Տուն | Միջոցառումների Օրակարգ
Համացանցային Էջի Քարտեզ | Կապնվեք Մեզ Հետ
ԾՐԱԳՐԵՐ ԳՏԵՔ ԲԺԻՇԿ ԿԱՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՕԳՏԱԿԱՐ
ԳՐԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ
ԽՆԱՄՔԻ ՀԵՏ
ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ/
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ ԲԱՌԱՑԱՆԿ

Համագործակցող Ծրագրեր

«L.A. Care»-ի անդամնեը կարող են ընտրել  10,000-ից ավելի բժիշկներից և մասնագետներից, որոնք աշխատում են Լոս Անջելեսի վարչատարածքում  գտնվող 100-ից ավելի հիվանդանոցներում:  Մեզ հետ Համագործակցող Ծրագրերը Հարավային Կալիֆորնիայի ամենամեծ  առողջապահական ընկերություններից են:

«Blue Cross of California»

1937 թվականից ի վեր «Blue Cross of California»-ն ծառայում է  Կալիֆորնիայի բնակիչների  առողջապահական կարիքների համար:   «Blue Cross»-ը  առողջապահական ծառայություններ է սպասարկում մոտավորապես 5 միլիոն անդամների:  «Blue Cross of California»-ն  «Medi-Cal»-ի անդամներին ծառայող Համագործակցող Ծրագրերից է:  Բժիշկներից շատերը խոսում են տարբեր լեզուններով, հիվանդներին օգնելու համար:  «Blue Cross»-ի մասին հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել (888) 285-7801 հեռախոսահամարով:

«Care 1st Health Plan»

«Care 1st Health Plan»-ը  ծառայում է Լոս Անջելեսի վարչատարածքի բնակիչներին:  «Care 1st»-ը ունի բուժսպասարկողների մեծ ցանց, ներառյալ առաջնային խնամքի բժիշկներ, մասնագետներ, հիվանդանոցներ և հավելյալ բուժսպասարկողներ:  Այս բուժսպասարկողները նվիրված են  «Medi-Cal»-ի անդամներին որակավոր  առողջապահական ծառայություններ հատկացնելու:  «Care 1st»-ի բուժսպասարկողները և աշխատակազմը խոսում են բազմաթիվ լեզուներով և ծանոթ են  օտար  մշակույթներին:   «Care 1st»-ի մասին հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք (800) 605-2556  հեռախոսահամարով:

«Community Health Plan» (CHP)

«Community Health Plan»-ը (CHP) առաջարկում է  առաջնային խնամքի բժիշկների և մասնագետների մեծ ցանց:  Նրանք աշխատում են  «Medi-Cal»-ի արտոնություններ ունեցող անձանց  որակավոր  առողջապահական ծառայություններ հատկացնել:  «CHP»-ի  մասին հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք (800) 475-5550  հեռախոսահամարով:

«Kaiser Permanente»

«Kaiser Permanente»-ն Ամերիկայի ամենամեծ  շահույթ չհետապնդող առողջապահական օժանդակության կազմակերպություն (HMO) է, ծառայելով 8.1 միլիոն անդամնրերի, իննը նահանգներում և Կոլոմբիայի Մարզում:   «Kaiser Permanente»-ն   սպասարկում և կազմակերպում է առողջապահական խնամք «Medi-Cal»-ի արտոնություններ ունեցող անձանց համար, ներառյալ կանխարգելման խնամք, օրինակ՝  մանկական բարեկեցության և նախածնական խնամք, պատվաստումներ, և զննողական ախտորոշում. հիվանդանոցային և բժշկական  ծառայություններ. և դեղագործական ծառայություններ:  Բուժսպասարկողնեը և աշխատակազմը խոսում են բազմաթիվ լեզուներով և  ծանոթ են  Կալիֆորնիայի տարբեր մշակույթներին:  «Kaiser Permanente»-ի  մասին հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք՝ (800) 464-4000  հեռախոսահամարով:

 

 

 Images of People

Together In Health