|
Ինչպես
Անդամագրվել
«L.A.
Care»-ը
պատրաստ
է Ձեզ սպասարկելու
և
օգնելու
անհրաժեշտ
առողջապահական
ծրագիր
գտնել։
Եթե
Դուք
իրավասու
եք
«Medi-Cal» ստանալու,
ապա
ծրագրում
գրանցվելու
մի
քանի
ճանապարհ
կա։
«L.A. Care»-ի
անդամների
սպասարկման
բաժնի
աշխատակիցները
կարող
են
Ձեզ
անհրաժեշտ
տեղեկություններ
տալ
և
օգնել
անդամագրման
հարցերով։
Եթե
որևէ
հարց
ունեք,
պարզապես
զանգահարեք
անդամների
սպասարկման
բաժին՝
(888) 452-2273 հեռախոսահամարով։
Ինչպե՞ս
անդամագրվեմ
«L.A.
Care»-ի
հետ։
«L.A. Care
Health
Plan»-ի հետ
անդամագրվելու և ձեր ընտրած Համագործակցող
Ծրագրի հետ ցուցակագրվելու համար զանգահարեք «Health Care Options»
(HCO)՝ (800)
430-4263
հեռախոսահամարով։ Օգնություն ստանալու համար կարող եք նաև զանգահարել «L.A. Care
Health
Plan»-ի անդամների սպասարկման բաժին՝
(888)
452-2273
հեռախոսահամարով։
Ե՞րբ
եմ
ես
դառնում
«L.A.
Care»
առողջապահական
ծրագրի
անդամ։
Եթե Դուք բավարարեք «Medi-Cal» անդամակցության
պահանջները,
ապա Դուք «L.A. Care»-ի անդամ կդառնաք Ձեր անդամագրման դիմումը լրացնելուց 15-ից 45 օր անց։ Ձեզ նամակով կտեղեկացվի «L.A. Care»-ի հետ
Ձեր
առողջապահական ապահովագրության
առաջին օրը։
«Medi-Cal»-ի
նպաստները
Եթե Դուք «Medi-Cal» եք ստանում և բնակվում եք Լոս Անջելեսի վարչատարածքում, ապա կարող եք անդամագրվել «L.A. Care
Health
Plan»-ի
հետ զանգահարելով Համագործակցող
Ծրագրերից
որևէ մեկին: Եթե համոզված չեք
որ «L.A. Care
Health
Plan»-ի հետ
անդամագրվելու պայմանները բավարարում եք, խնդրում ենք զանգահարել Ձեր պայմանները
որոշող աշխատողին
(eligibility
worker)։
Նորածիններ
Ձեր
նորածինը
կապահովագրվի
«L.A.
Care
Health
Plan»-ի
և Համագործակցող
Ծրագրի կողմից, երեխայի ծնված ամսվա և հաջորդող ամսվա ընթացքում,
Ձեր
«Medi-Cal»-ի
քարտով
(BIC)։ Ձեր
երեխային
«Medi-Cal»-ի
հետ անդամագրելու համար
զանգահարեք
Ձեր
պայմանները
որոշող աշխատողին
(eligibility
worker)
Լոս
Անջելեսի
վարչաստարածքի Հասարակական Սոցիալական Ծառայությունների Բաժանմունքում:
«Կանայք,
Նորածիններ
և
Երեխաներ»
(WIC) ծրագիրը
Ձեզ
և
Ձեր
երեխային
սննդառության
մասին
տեղեկություններ
և
սննդամթերքի
կտրոններ
կտա։
Օգնություն
ստանալու
համար
դիմեք
Ձեր
առաջնային
խնամքի
բժշկին
(PCP) կամ
մանկաբարձ
բուժքրոջը,
կամ
զանգահարեք
«L.A.
Care
Health
Plan»-ի
անդամների
սպասարկման
բաժին՝(888)
452-2273
հեռախոսահամարով։
|