|
Ինչպես
Ձեռք Բերել Դեղատոմսով Դեղեր
«L.A. Care» Առողջապահական Ծրագիրը
և Ձեր Համագործակցող
Ծրագիրը աշխատում են Ձեր շրջակայքում
գտնվող շատ դեղատների հետ:
Յուրաքանչյուր Համագործակցող
Ծրագիր ունի իր հետ պայմանագրված դեղատների խումբ: Ձեր Համագործակցող
Ծրագրի դեղատների ցանկի
համար խնդրվում է
զանգահարել Ձեր Համագործակցող
Ծրագրի Անդամի Ծառայությունների
Բաժանմունք :
Ձեր
բժիշկը ունի մեծ ընտրանի՝ Ձեզ համար լավագույն դեղը ընտրելու համար: Սա ներառնում է առանց դեղատոմսի վաճառվող
դեղերը: Յուրաքանչյուր
Համագործակցող
Ծրագրի
կողմից առաջարկված և վավերացված դեղերի ցանկի
համար,
խնդրվում է զանգահարել մեր Անդամի Ծառայությունների
Բաժանմունք
:
Եթե
Դեղատոմսով
Դեղեր
Գնելու
Կարիք
Ունեք
| 1. |
|
Ընտրեք
այն դեղատունը, որն աշխատում է Ձեր բժշկի և Համագործակցող
Ծրագրի
հետ: |
| 2. |
|
Ներկայացրեք
Ձեր դեղատոմսերը, ինքնությունը հաստատող և «Medi-Cal»-ի քարտերը: Եթե Դուք միշտ նույն դեղատնից եք
օգտվում, դեղագործը ավելի լավ կիմանա Ձեր դեղային կարիքները և լավագույն ձևով
կսպասարկի Ձեզ: |
| 3. |
|
Դուք
երբեք չպետք է վճարեք Ձեր բժշկի կողմից նշանակված դեղերի համար: Եթե Ձեզ
ասեն, որ Դուք պետք է վճարեք
դեղատոմսով
դեղերի համար,
զանգահարեք
Ձեր « Medi-Cal»-ի Համագործակցող
Ծրագրին
կամ «L.A. Care» Առողջապահական Ծրագրին: Սա չի ներառնում առանց դեղատոմսի
վաճառվող դեղերը: |
Որ
Դեղերն են Ապահովագրված
Ձեր Համագործակցող Ծրագիրը օգտագործում է վավերացված դեղերի
ցուցակ կոչվող հաստատված
դեղերի ցանկ: Վավերացված դեղերի
ցուցակի դեղամիջոցները ապահով են:
Սովորաբար Ձեր բժիշկը վավերացված դեղերի ցուցակից է դեղեր նշանակում: Վավերացված դեղերի ցուցակը ուզելու համար,
դուք կարող եք զանգահարել Ձեր Համագործակցող
Ծրագրի Անդամի Ծառայությունների
Բաժանմունք: Դուք կարող եք պահանջել նաև այն ցուցակը, որը համեմատում է
բոլոր Համագործակցող Ծրագրերի հաստատած դեղերը՝
զանգահարելով «L.A. Care»-ի Անդամի Ծառայությունների
Բաժանմունք
:
Ելնելով
Ձեր առողջական վիճակից՝ առաջնային խնամքի բուժսպասարկողը կարող է նշանակել
վավերացված դեղերի ցուցակի մեջ չնշված դեղատեսակ: Ձեր Համագործակցող
Ծրագիրը
վավերացնում
և թույլ է տալիս ստանալ.
 |
|
Դեղատոմսով
դեղերի ցուցակում հաստատված այն դեղերը, որոնք, նշանակված են Ձեր առաջնային խնամքի
բուժսպասարկողի կողմից: |
 |
|
Հաստատված
դեղերի ցուցակում նշված առանց դեղատոմսի վաճառվող դեղեր (հազի դեղամիջոցներ,
ասպիրին,և այլն),
որոնք
նշանակված են Ձեր բժշկի կողմից: |
 |
|
Ինսուլին,
ինսուլին ներարկիչներ,
գլյուկոզի
քննության թղթիկներ,
լանցետներ,
արտաշնչումը
բարելավող սարքեր,
Էպինեֆրինի
ներարկիչներ (Epipens)
և
հակամիջուկային
հակամարմնի սարքավորումեր (Ana-kits):
|
 |
|
Հակաբեղմնավորիչ
դեղահաբեր, հակաբեղմնավորիչ միջնորմներ (diaphragms),
ապահովիչներ,
և հակաբեղմնավորիչ մածուկներ: |
Ձեր
բժիշկը երբեմն անհրաժեշտ կարող է համարել նշանակել դեղեր, որոնք վավերացված դեղերի
ցուցակի մեջ չեն: Դրա համար Ձեր
բժիշկը և/կամ դեղագործը Համագործակցող
Ծրագրի
թույլտվության կարիք կունենան: Ձեր
Համագործակցող
Ծրագիրը
հավելյալ տեղիեկություններ կհարցնի Ձեր բժիշկից և/կամ դեղագործից: Համագործակցող
Ծրագիրը
կորոշի հաստատել դեղը, թե ոչ: Եթե
դեղը չհաստատվի, Դուք որոշումը վերանայելու իրավունք ունեք: Սովորաբար դեղի հասատատումը տևում է մեկ
օր կամ ավելի քիչ: Ձեր բժիշկը կամ
դեղարանը Ձեզ տեղյակ կպահեն երբ դեղը հաստատվի: Այնուհետև դեղատնից Դուք կարող եք ստանալ
Ձեր դեղը:
|
|