Տուն | Միջոցառումների Օրակարգ
Համացանցային Էջի Քարտեզ | Կապնվեք Մեզ Հետ
ԾՐԱԳՐԵՐ ԳՏԵՔ ԲԺԻՇԿ ԿԱՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՕԳՏԱԿԱՐ
ԳՐԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ
ԽՆԱՄՔԻ ՀԵՏ
ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ/
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ ԲԱՌԱՑԱՆԿ

Հարցեր և Պատասխաններ

Ինչպե՞ս ընտրեմ իմ ուզած բժշկին:

Ստուգելու համար թե Ձեր ուզած բժիշկը մեր ցանցի մեջ է, զանգահարեք «L.A. Care»-ի Անդամի Ծառայությունների Բաժանմունք՝ (888) 452-2273 հեռախոսահամարով:   Կարևոր է իմանալ բժիշկի անուն ազգանունը և իրենց աշխատած կլինիկայի հեռախոսահամարը կամ անունը, երբ կապնվում եք մեզ հետ:

Ի՞նչ պետք է անեմ երբ ես այլևս «L.A. Care»-ի միջոցով առողջապահական խնամքի պայմանները չեմ բավարարում:

Սկզբում, զանգահարեք «L.A. Care»-ի Անդամի Ծառայությունների Բաժանմունք, իմանալու համար թե դուք «L.A. Care»-ի անդամ եք թե ոչ:  Եթե անդամ չեք, ապա  դուք պետք է կապնվեք Ձեր պայմանները որոշող աշխատողին (eligibility worker) Հասարակական Սոցիալական Ծառայությունների Բաժանմունքում, պարզելու թե բավարարում եք «Medi-Cal»-ի անդամակցության պայմանները:

Images of People

«L.A. Care»-ի Համագործակցող Ծրագրին փոխելու դեպքում ե՞րբ կարող եմ նոր Համագործակցող Ծրագրին դիմել:

Եթե «L.A. Care»-ի Անդամի Ծառայությունների Բաժանմունքը Ձեր Համագործակցող Ծրագիրը Փոխելու դիմումը ստանա մինչև ընթացիք ամսվա 20-ը, ապա փոխանցումը կկայանա հաջորդ ամսվա 1-ից (օրինակ՝ եթե դիմումը ստացվել է Հունիսի 20-ին ապա Դուք կարող եք այցելել Ձեր նոր բժշկին Հուլիսի 1-ից հետո):

Ե՞րբ կստանամ իմ Ինքնությունը Հաստատող քարտը:

Դուք պետք է սպասեք ստանալ Ձեր Ինքնությունը Հաստատող քարտը Համագործակցող Ծրագրի/առաջնային խնամքի բժշկի հետ անդամագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Արդյոք Գիտե՞ք

Այս նյութերի մասին հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք թակել հետևյալ հանգույցների վրա.

Մենք Հարգում Ենք Բոլոր Մշակույթները

Բանավոր Թարգմանչական Ծառայությունների Իրավունք

Առողջական Վիճակի Առաջին Ընդհանուր Գնահատում

Ձեր Շրջակայքում

Աջակցեք «L.A. Care»-ին

Երբ Օգտագործել Շտապ Օգնության Ծառայություններ


Մենք Հարգում Ենք Բոլոր Մշակույթները

Տարբեր մշակույթնեով և լեզուներով, Լոս Անջելեսի Վարչատարածքը հրաշալի տեղ է:  Սա ակնհայտ իր տարբեր կերակրատեսակներով, սովորություններով, և կրոններով:  Մենք ունեենք շատ նմանություններ, բայց մենք նաև ունենք շատ տարբերություններ որոնք պետք է ընդունվեն և հարգվեն: 

Այս տարբերությունները ակնհայտ են առողջապահական ծառայություններ ստանալիս:  Բժշկի կամ բուժքրոջ հետ Ձեր պրոբլեմների և Ձեզ անհանգստացնող հարցերի մասին երբեմն դժվար է խոսել, բայց այս տեղեկությունը կօգնի Ձեզ և Ձեր ընտանիքին:  Ձեզ ճիշտ հասկանալը կօգնի Ձեր բուժսպասարկողին Ձեզ լավագույն խնամքը մատակարարելու:

Մենք ուզում ենք ապահովել որ դուք հեշտությամբ առողջապահական ծառայություններ ստանաք բուժսպասարկողների կողնից, որոնք հարգում են Ձեզ և Ձեր մշակույթը: «L.A. Care»-ը Ձեզ կօգնի գտնել Ձեր լեզվով խոսող բժշկական գրասենյակներ:  Մատչելի այլ սպասարկումները ներառնում են տարբեր լեզուներով հեռախոսային ծառայությունները:  Գրավոր թարգմանված նյութերը մատչելի են Հայերեն, Իսպաներեն, Չինարեն, Վիետնամերեն, Կամբոջերեն, Ռուսերեն, Պարսկերեն, Կորերեն, և Ֆիլիպիներեն:  Բացի այտ, Ձեր լեզվով տեղեկությունը մատչելի կլինի, ըստ Ձեր պահանջի: 

Եթե դուք որևէ հարց կամ առաջարկություն ունեք այն մասին թե ինչպես ավելի օգտակար կարող ենք լինել Ձեզ, խնդրում ենք զանգահարել (888) 452-2273 հեռախոսահամարով:

 

Բանավոր Թարգմանչական Ծառայությունների Իրավունք

«L.A. Care»-ի բոլոր անդամները արժանի են հարգալից բուժսպասարկման:  Մեր անդամները խոսում են տարբեր լեզուներով և ներկայացնում են տարբեր մշակույթներ, ապրելաձևեր, և կրոնական համոզմունքներ:  Դժվար է հաղորդակցվել եթե Դուք և Ձեր բուժսպասարկողը տարբեր լեզուներով եք խոսում:  Եթե Անգլերենը Ձեր մայրենի լեզուն չէ, գոյություն ունեն օրենքներ որ կօգնեն Ձեզ Ձեր սեփական լեզվով տեղեկություններ ստանալ:

1964 թվականի Քաղաքացիական Իրավունքների VI-րդ Խորագիրը Անգլերենով չխոսող մարդկանց օգնում է ձեռք բերել իրենց անհրաժեշտ առողջապահական ծառայությունները:  Տարբեր օրենքներ պահանջում են որ առողջապահական ծառայությունները պետք է Ձեզ մատչելի լինի, անգամ եթե դուք Անգլերեն չեք խոսում:

Ըստ Քաղաքացիական Իրավունքների Գրասենյակի դուք լեզվական ծառայությունների իրավունք ունեք առողջապահական կարիքների սպասարկման ժամանակ:  Սա ներառնում է հեռախոսով ժամադրութններ վերցնելը կամ Ձեզ անհրաժեշտ ստուգումներ ստանալը:  Հավանական է որ Դուք ուզում եք հաճախել առողջապահական կրթության դասեր կամ խոսել Ձեր բժշկի հետ:  Սրանք միայն մի քանի օրինակներ են երբ  Դոք Ձեր լեզվով բանավոր թարգմանչի կարիք կարող եք ունենալ

Բանավոր թարգմանիչը այն անձն է որ խոսում է Ձեր լեզվով, ինչպես նաև Ձեր բուժսպասարկողի լեզվով: Նար կարող է՝

  Անմիջապես օգնել հաղորդելու Ձեզ անհանգստացնող հարցերը Ձեր բուժսպասարկողին
  Ձեզ հաղորդի բուժսպասարկողի հարցերը
  Օգնի Ձեզ խուսափել լեզվի կամ մշակույթի պատճառով աոաջացած պրոբլեմներ
 

Օգնի Ձեզ հասկանալ Ձեր բժշկին և գտնել Ձեր հարցերի պատասխանները


Բանավոր թարգմանիչը կարող է լինել բժշկի գրասենյակում Ձեր լեզվով խոսող մեկը:  Նրանք այնտեղ են Ձեզ օգնելու համար և պետք է՝

  Փոքր դեր խաղան, և թույլ տան որ դուք խոսեք
  Հստակորեն թարգմանեն Ձեր ասածը բուժսպասարկողին
  Թարգմանությունները կարող են սպասարկվել հեռախոսով

Բուժսպասարկողը կարող է Ձեզ օգնել մեր կողմից տրամադրված 24 ժամյա լեզվական օգության ծառայությունների միջոցով:   Ցանկանցած ժամանակ Դուք կարող եք զանգահարել «L.A. Care Health Plan» և կապնվել անվճար հեռախոսային թարգմանչական ծառայություններին:  Մենք նաև կօգնենք Ձեզ գտնել ճիշտ բժշկական խմբի անձանկազմի անդամ որը Ձեր լեզվով կպատասխանի Ձեր հարցերին:

Մեր պարտականությունն է Ձեզ ապահովել որակյալ առողջապահական ծառայություններով և հարգել Ձեր համոզմունքներն ու կարիքները:

Ձեր լեզվով բանավոր թարգմանչի կարիքի դեպքում, խնդրում ենք կապնվել Ձեր Ծրագրի Անդամի Ծառայությունների Բաժանմունքի հետ:

 

Առողջական Վիճակի Առաջին Ընդհանուր Գնահատում

Որպես անդամ Դուք իրավունք ունեք առողջական վիճակի առաջին ընդհանուր գնահատում ստանալ ծրագրում անդամագրվելուց հետո 120 օրվա ընթացքում:  Առողջական վիճակի առաջին ընդհանուր գնահատումը օգնում է Ձեր անձնական բժշկին քննել և ապահովել կանխարգելիչ առողջապահական ծառայություններ:  Սա ներառնում է պատվաստումներ, ընդհանուր մարմնական քննություն, անցյալի բժշկական գրառումներ, և առողջապահական կրթության վարքագծերի գնահատում:  Անդամների առողջական վիճակի առաջին ընդհանուր գնահատումը ներառնում է.

ԱՆԴԱՄՆԵՐ
ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՋԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Մինչև 21 տարեկան
  • Կանխարգելիչ Առողջական Ընդհանուր Գնահատում
  • Առողջապահական Կրթության Վարքագծերի Գնահատում
  • Հաջորդող կանխարգելիչ առողջական ընդհանուր գնահատման ժամադրություն/ցուցակը: Հաջորդող ժամադրությունից առաջ հետևողականությունը հարկավոր է:
21-ից բարձր
  • Ընդհանուր մարմնական քննություն և անցյալի բժշկական գրառումներ
  • Առաջին առողջական վիճակի ընդհանուր գնահատման վերաբերյալ հետևողական քայլեր, ախտորոշում և բուժման պլանավորում
  • Առողջապահական կրթության վարքագծերի գնահատում
Հղի կանայք
  • Առաջին նախածնական խնամքի այցը:  Եթե մանրամասն քնություն է, այն կարող է համարվել առողջական վիճակի առաջին ընդհանուր գնահատում:
Խրոնիկական կամ/և բարդ առողջական վիճակով անձինք
  • Բոլոր Ծառայությունների շարունակումը հարկավոր է
  • Անդամի կարիքների հաստատում մասնագիտական խնամքների շարունակման համար
  • Ուրիշ տեղերում անդամներին տրամադրված ծառայությունների հաստատում
 
«L.A. Care Health Plan»անդամ դառնալուց անմիջապես հետո խնդրում ենք զանգքահարեք Ձեր բժշկին առողջական վիճակի առաջին ընդհանուր գնահատման ժամադրության համար:  Ձեր բժշկի հեռախոսահամարը Ձեր անդամակցության քարտի վրա է: Եթե օգնության կարիք ունեք Ձեր բժշկի հեռախոսահամարը գտնելու կամ հարցեր ունեք խնդրում ենք մեզ զանգքահարել՝ (888) 452-2273 հեռախոսահամարով:  Լավագույն խնամքը ստանալու համար շատ կարևոր է հարգել բոլոր ժամադրությունները:

 

Ձեր Շրջակայքում

Կրթական Կենտրոններ

Ձեզ օգնելու համար «L.A. Care»-ը ունի պատրաստի անձնակազմ երկու կրթական կենտրոններում:  Մենք աշխատում ենք ապագայում նոր կենտրոններ ավելացնել:

Antelope Valley Center
FIRST STEP Resource Center
El Dorado Elementary School
361 East Pondera St. Room T2
Lancaster, CA

Հեռախոսահամար՝ (661) 942-3437
Ժամերը՝ 9 AM-6 PM ամեն Երեքշաբթի

 

South Los Angeles Center
T.H.E. Clinic
3860 W.
Martin Luther King Blvd.
Los Angeles, CA

Հեռախոսահամար՝  (323) 291-3575
Ժամերը՝  9 AM-6 PM ամեն Չորեքշաբթի և Հինգշաբթի

Ձեր առոջապահական ծրագրի գործածման մասին տեղեկությունները մատչելի յուրաքանչյուր գրասենյակում:  Ներկայացման ժամերի համար խնդրում ենք զանգահարել կենտրոն: 

Եթե Ձեր շրջակայքում կենտրոններ հաստատելու գաղափարներ ունեք, զանգահարեք Հասարակության Աջակցման և Կրթության Բաժանմունք (888) 522-2732 անվճար հեռախոսահամարով: Մենք ուզում ենք լսել Ձեր կարծիքները:

 

Աջակցեք «L.A. Care»-ին

Կուզենայի՞ք օգնել «L.A. Care»-ին լինել հնարավորին չափ լավագույնը:  Ձեր ստացած առողջապահական ծառայությունների մասին կարծիքներ կամ գաղափարներ ունե՞ք:  Եթե ունեք, խնդրում ենք հաճախել «L.A. Care»-ի Մարզային Հասարակական Խորհրդատու Հանձնախմբի (RCAC) ժողովներից մեկը:

«L.A. Care»-ի «RCAC»-ի անդամները ընտրում են «L.A. Care»-ի Կառավարողների Խորհրդի Ներկայացուցիչ և Անդամի Պաշտպան Պատգամավոր:

«RCAC»-ը նաև կարևոր հասարակական աշխատանքներ է կատարում:  Անցյալում «RCAC»-ը ուներ.

1.   Կազմակերպված առողջապահական միջոցառումներ իրենց տեղային համայնքների համար
2.   «L.A. Care»-ի Կառավարողների Խորհրդին համապատասխան առաջարկություններ էր անում դեղամիջոցների օգտագործման մասին:
3.   Կարևոր հեռախոսահամարներով քարտ ստեղծեց պատանիների համար
4.   Խոսնակներ է հրավիրել Հիվանդների Իրավունքների, ՁԻԱՀ-ի, սրտային աշխատանքի վերականգման մեթոդի (CPR) և Առաջնային Օգնության մասին դասախոսություններ տալու համար

11 Մարզային Հասարակական Խորհրդատու Հանձնախմբերը ներառնում են «L.A. Care»-ի անդամներ, Անդամի Պաշտպան Պատգամավոր, բժիշկներ, և այլ բուժսպասարկողներ: Անդամների յուրաքանչյուրխումբ հանդիպում է ամիսը մեկ անգամ, իրենց շրջանում: Մասնակցող «L.A. Care»-ի անդամները կամ «L.A. Care»-ի անդամների ծնողները հատուցվում են որոշ ծախսերի համար:  Ժողովները նոր մարդկանց հետ հանդիպելու, նոր կարողություններ ձեռք բերելու, և ուրիշներին օգնելու լավ միջոց են:

Ձեր շրջանում առաջիկա ժողովի մանրամասնությունների համար կարող եք զանգահարել Հասարակության Աջակցման և Կրթության Բաժանմունք (888) 522-2732 անվճար հեռախոսահամարով:

 

Երբ Օգտագործել Շտապ Օգնության Ծառայություններ

Շտապ Օգնությունը հրատապ բժշկական պրոբլեմների համար ծառայություն է ուժեղ ցավի կամ լուրջ հիվանդությունների բուժման համար:  Զանգահարեք 911 կամ գնացեք Ձեր մոտակա Շտապ Օգնության Հեաստատություն, եթե Դուք ունեք սրանցից որևէ մեկը՝

  Շնչառական դժվարություն
  Ջղային Նյարդային Ցնցում (Էպիլեպսիա)
  Արյան շատ կորուստ
  Անգիտակցություն
  Շատ ցավ
  Թունավորում
  Կոտրված Ոսկորներ

Եթե համոզված չեք թե շտապ օգնության կարիք ունեք, զանգահարեք Ձեր առաջնային խնամքի բժշկին:  Ձեր առաջնային խնամքի բժշիկը Ձեզ կասի թե ինչ անեք:  Հետևողական խնամքի համար շտապ օգնության հեաստատություն մի գնացեք:  Ձեր առաջնային խնամքի բժշիկը կսպասարկի Ձեր բոլոր հետևողական խնամքի կարիքները: