|
Գտեք
Բժիշկ
Առաջնային
խնամքի բժիշկը Ձեր անձնական բժիշկն է:
«
Medi-Cal»-ի անդամները կարող են ընտրել ցանկացած բժիշկ «Medi-Cal»-ի
սպասարկման տեղեկագրքից:
Ձեր
առաջնային խնամքի բժիշկը կապահովի Ձեզ անհրաժեշտ բուժական խնամք և կարիքի դեպքում
կուղարկի հատուկ մասնագետի մոտ:
Կարևոր
է, որ Դուք անձամբ ընտրեք Ձեր անձնական առաջնային խնամքի բժշկին: «L.A.
Care Health Plan»-ի ցուցակագրման ձևը լրացնելիս Ձեզնից կպահանջվի
ընտրել առաջնային խնամքի բժիշկ և Համագործակցող Ծրագիր: «L.A.
Care»-ը ներառնում է Լոս
Անջելեսի վաչատարածքում գտնվող բժիշկներ, կլինիկաներ ու հիվանդանոցներ: Դուք կարող եք ընտրել ցանկացած առաջնային
խնամքի բժիշկ
Բուժսպասարկողի
Տեղեկագրքից
:
Առաջնային
խնամքի բժիշկ ընտրելիս Դուք նաև ընտրում եք մասնագետներ, հիվանդանոցներ և այլ
տեսակի բուժսպասարկողներ, որոնց հետ համագործակցում է Ձեր առաջնային խնամքի
բժիշկը: Անհրաժեշտության
դեպքում առաջնային խնամքի բժիշկը Ձեզ
կուղարկի այս մասնագետներին, հիվանդանոցներ կամ այլ տեսակի բուժսպասարկողների մոտ: Հիվանդանոցային կարիքի դեպքում Դուք պետք
է գնաք Ձեր առաջնային խնամքի բժշկի հետ համագործակցող հիվանդանոց՝ բացառությամբ
շտապ օգնության պարագայի, ընտանեկան պլանավորման ծառայությունների, ՄԻԱՎ-ի գաղտնի
քննության և սեռական ճանապարհով տարածվող հիվանդությունների քննության
դեպքերում:
Բժիշկ
գտնելու համար՝ թակե՛ք
այստեղ
:
Առաջնային
խնամքի բժշկին
փոխելը
Ձեր
բժշկին փոխելու մասին տեղեկություններ ստանալու համար՝ թակե՛ք
այստեղ
: Դուք
կարող եք փոխել Ձեր բժշկին միայն ամիսը մեկ անգամ, ցանկացած
պատճառի դեպքում:
|