Տուն | Միջոցառումների Օրակարգ
Համացանցային Էջի Քարտեզ | Կապնվեք Մեզ Հետ
ԾՐԱԳՐԵՐ ԳՏԵՔ ԲԺԻՇԿ ԿԱՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՕԳՏԱԿԱՐ
ԳՐԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ
ԽՆԱՄՔԻ ՀԵՏ
ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ/
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ ԲԱՌԱՑԱՆԿ

«Healthy Kids» Ծրագիրը

«L.A. Care»-ը ղեկավարում է «Healthy Kids» ծրագիրը, որը առողջապահական խնամք է ապահովում մինչև 18 տարեկան երեխաների համար։ Ծրագիրն իրականացվում է «L.A. Care» -ի կողմից և ֆինանսավորվում «First 5 LA»-ի և «Մեծ Լոս Անջելեսի մանկական առողջապահական նախաձեռնության» (Children's Health Initiative of Greater Los Angeles) կողմից։

«Healthy Kids»–ը ընդգրկում է երեխաներ՝

մինչև իրենց ծննդյան 19-րդ տարեդարձը
որոնք Լոս Անջելեսի վարչատարածքի բնակիչներ,ԱՄՆ-ի քաղաքացի, հպատակ, համապատասխան օրինական ներգաղթող, կամ փաստաթուղթ չունեցող անձինք են, որոնք համապատասխանում են ծրագրի մնացած բոլոր պահանջներին
որոնց ընտանիքների եկամուտը հավասար է աղքատության ֆեդերալ մակարդակի 300%-ին կամ դրանից ցածր է
որոնք իրավասու չեն անվճար լիարժեք «Medi-Cal», «Healthy Families» և «Access for Infants and Mothers» (AIM) ծրագրերում ընդգրկվելու
 որոնք մասնավոր (գործատիրոջ կողմից վճարվող) ապահովագրություն չեն ունեցել վերջին երեք ամսվա ընթացքում

Ինչպես դիմել՝

«Healthy Kids»-ի անդամագրման դիմումը լրացնելու համար խնդրում ենք զանգահարել « L.A. Care» (866)-4LAKIDS  հեռախոսահամարով։ Կարող եք նաև զանգահարել « First 5 L.A.»։ Զանգահարեք (888) 347-7855 հեռախոսահամարով՝ պարզելու համար թե որտեղ կարող են ընտանիքները դիմել  « Healthy Kids»-ին անդամագրվելու համար և լրացուցիչ տեղեկություններ ստանալ 0-ից 5 տարեկան երեխաներին տրամադրվող  « First 5 L.A.»-ի բոլոր ծրագրերի մասին։

Images of People