Տուն | Միջոցառումների Օրակարգ
Համացանցային Էջի Քարտեզ | Կապնվեք Մեզ Հետ
ԾՐԱԳՐԵՐ ԳՏԵՔ ԲԺԻՇԿ ԿԱՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՕԳՏԱԿԱՐ
ԳՐԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ
ԽՆԱՄՔԻ ՀԵՏ
ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ/
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ ԲԱՌԱՑԱՆԿ

Սովորեք Վարել Առողջ Ապրելակերպ

Առողջապահական դաստիարակությունը կարող է օգնել Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին պահպանել առողջությունը և խուսափել լուրջ առողջական խնդիրներից։ Առողջության մասին տեղեկություններ ստանալը Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին առողջ կյանք վարելու հնարավորություն է տալիս։

Առողջական խնդիրները կանխելու և դրանց մասին վաղ շրջանում իմանալու համար շատ կարևոր է, որ Դուք Ձեր երեխային բժշկի տանեք՝ կանոնավոր ստուգումների և պատվաստումների համար։ Վաղ փուլում հիվանդությունը կանխելը կարող է օգնել Ձեր երեխային առողջ կյանք վարել։

Ձեր երեխան պետք է իր առաջին ստուգումն անցնի՝ ծրագրում ընդգրկվելու առաջին չորս ամսվա ընթացքում։ Ստացեք անհրաժեշտ ստուգումների ցուցակն ըստ տարիքի և ստուգեք հանձնարարված մանկական պատվաստումների գրաֆիկը։

Պարզելու համար, թե ինչպես կարելի է երեխայի մոտ առողջ կյանք վարելու սովորություններ բարելավել, լրացրեք «Առողջ մնալ» գնահատման հարցաթերթիկը։

Իմանալու համար, թե ինչպես Ձեր երեխային առողջ և ապահով պահել՝ այցելեք մեր առողջապահական խորհուրդների բաժինը։

 

«Medi-Cal»-ի անդամներ
Որոնեք առողջապահական դաստիարակության դասընթացներ և աղբյուրներ՝ ըստ նյութերի։

«Healthy Families»-ի անդամներ
Որոնեք առողջապահական դաստիարակության դասընթացներ  ըստ նյութերի, և դիմեք Ձեր «Healthy Families»-ի մասնակից բժշկական խմբին՝ լրացուցիչ տեղեկությունների համար։

Առաջին բժշկական ստուգումները

Անդամագրման առաջին չորս ամսվա ընթացքում իր առաջին ստուգումն անցնելը Ձեր երեխայի իրավունքն է։ Այդ ստուգումը կոչվում է առողջության նախնական գնահատում։ Ձեր երեխայի առաջնային խնամքի բժիշկը (PCP) առողջության նախնական գնահատման հիման վրա պարզում է Ձեր երեխայի առողջական վիճակը և որոշում, թե ինչ բուժկանխարգելիչ միջոցառումների կարիք կարող է նա ունենալ։ Այդ գնահատումը ներառում է առողջական վիճակի ամբողջական պատմությունը, պատվաստումները, հետազոտությունները և «Առողջ մնալ» գնահատումը։

«Առողջ մնալ»-ը հատուկ հարցաթերթիկ է։ Ծնողները պետք է լրացնեն այն 11 տարեկան և դրանից ցածր տարիքի երեխաների համար։ Երիտասարդները և 12 տարեկան և դրանից բարձր տարիքի պատանիներն իրենք են լրացնում իրենց հարցաթերթիկը։ Գնահատումն օգնում է Ձեր առաջնային խնամքի բժշկին տեղեկություններ ստանալ Ձեր երեխայի մասին, այդ թվում, թե նա ինչ է ուտում, ինչով է զբաղվում և Դուք ինչպես եք խնամում նրան։ Ստացված տեղեկության հիման վրա առաջնային խնամքի բժիշկը Ձեզ խորհուրդներ է տալիս, թե ինչպես ավելի լավ խնամել երեխային։ Ձեր երեխայի առաջնային խնամքի բժիշկը կարող է Ձեզ տեղեկություն տալ այն դասընթացների, օժանդակ խմբերի, խորհրդատվության կամ գրքույկների մասին, որոնք կարող են օգտակար լինել Ձեզ։

Հեպատիտ B-ի պատվաստումներ 7-րդ դասարանցիների համար

Օրենքով պահանջվում է, որ 7-րդ դասարան փոխադրվող հանրային և մասնավոր դպրոցների բոլոր աշակերտները հեպատիտ B-ի երեք պատվաստում ունենան։ Խնդրում ենք չմոռանալ Ձեր պատվաստումների քարտը տանել երեխայի առաջնային խնամքի բժշկի մոտ՝ լրացնելու համար։ Դպրոցին անհրաժեշտ կլինի տեսնել այդ տեղեկությունը՝ մինչև Ձեր երեխայի դպրոց հաճախելը։

 Կանխարգելում. առողջ պահեք Ձեր երեխային

Առողջ լինելու համար, Ձեր երեխան կանոնավոր ստուգումներ պետք է անցնի։ Ստուգումները կօգնեն Ձեզ պարզել, թե արդյոք Ձեր երեխան առողջ է մեծանում, անում է այն, ինչ հարկավոր է և ճիշտ է սնվում։ Բացի այդ, Ձեր երեխան ֆիզիկական քննություն կանցնի և անհրաժեշտ պատվաստումներ կստանա։ Քննությունները կօգնեն հայտնաբերել ցանկացած առողջական խնդիր, որ Ձեր երեխան կարող է ունենալ։ Պատվաստումները նաև օգնում են Ձեր երեխային խուսափել շատ հիվանդություններից։

Ամեն ամիս և տարի Ձեր երեխային տարեք պարբերական ստուգումների ստորև բերված «Պահանջվող առողջապահական ստուգումները» կոչվող աղյուսակում նշված տարիքներում։

Պահանջվող առողջապահական ստուգումները.

Ամիս
2
շբթ.
1
ամ.
2
ամ.
4
ամ.
6
ամ.
9
ամ.
12
ամ.
15
ամ.
18
ամ.
24
ամ.
Տարի
3
տր.