Տուն | Միջոցառումների Օրակարգ
Համացանցային Էջի Քարտեզ | Կապնվեք Մեզ Հետ
ԾՐԱԳՐԵՐ ԳՏԵՔ ԲԺԻՇԿ ԿԱՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՕԳՏԱԿԱՐ
ԳՐԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ
ԽՆԱՄՔԻ ՀԵՏ
ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ/
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ ԲԱՌԱՑԱՆԿ

Խաբեություն և Չարաշահում

Մենք Ձեր օգնությունն ենք խնդրում՝ առողջապահական ծառայությունների բնագավառում խաբեություններին ու չարաշահումներին վերջ տալու համար։ Խաբեություն է կոչվում այն, երբ որևէ մեկը գիտակցաբար ապօրինի արարք է կատարում՝ դրանից շահ ստանալու նպատակով։

  Պատահե՞լ է, որ բժիշկը Ձեզ ստիպի հարկ եղածից ավել վճարել այցելության համար։
  Պատահե՞լ է, որ դեղատունը Ձեզանից պետք եղածից շատ գումար վերցնի դեղի համար։
  Պատահե՞լ է, որ ատամնաբուժարանը Ձեզ ստիպի գրանցվել իրենց մոտ։
 

Դուք տեսե՞լ եք, որ որևէ մեկն այլ անձի «Medi-Cal»-ի կամ «Healthy Families»-ի քարտից օգտվի։

Դա կարող է խաբեություն լինել։

 

Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդիկ խաբեություն են կատարում առողջապահության ասպարեզում։

Գումար է վատնվում։

Այդ գումարով ավելի շատ մարդ կարող էր առողջապահական խնամք ստանալ։

 

Դուք տեսե՞լ եք, որ որևէ մեկը խաբեություն կատարի։

Եթե կարծում եք, որ ինչ որ մեկը խաբեություն է կատարել, խնդրում ենք զանգահարել մեզ։

 

«L.A. Care»-ի անվճար «Խաբեություն և չարաշահումների հեռախոսահամարն» (Fraud & Abuse Hotline) է՝ (800) 400-4889.

Կարող եք նաև զանգահարել Անդամի Ծառայությունների Բաժանմունք։

Դուք պարտավոր չեք հայտնելու Ձեր անունը։

Յուրաքանչյուր անգամ խաբեության կամ չարաշահման մասին մեզ տեղյակ պահելով՝ Դուք օգնում եք արմատախիլ անել այդ խնդիրները, որպեսզի մարդիկ կարողանան ստանալ իրենց անհրաժեշտ առողջապահական ծառայությունները։ Ձեր կարծիքը կարևոր է։ Խնդրում ենք հայտնել մեզ, եթե որևէ բան այնպես չէ։

Together In Health