«Health
Care Options»
Այն ընկերությունը, որն օգնում է «Medi-Cal»-ի նպաստառուներին անդամագրվել որևէ կառավարվող խնամքի առողջապահական ծրագրի կամ դուրս գալ դրանից։ Նրանց կարելի է զանգահարել (800) 430-4263
հեռախոսահամարով։
«Healthy
Families» ծրագիր
Առողջապահական ծրագիր, որը երեխաների համար ցածր գներով առողջապահական, ատամնաբուժական և ակնաբուժական ծառայություններ է ապահովում։
«L.A. Care» առողջապահական ծրագիր
Շահույթ չհետապնդող առողջապահական կազմակերպություն (HMO),
որը մասնակցում է «Medi-Cal», «Healthy Families» ,և «Healthy Kids» ծրագրերին։
«Medi-Cal»
Առողջության ապահովագրման նահանգային և ֆեդերալ ծրագիր, որն առողջապահական ծառայություններ է ապահովում ցածր եկամուտ ունեցողներին։ Լոս Անջելեսի վարչատարածքում «Medi-Cal» ստացողների մեծ մասը «Medi-Cal» կառավարվող խնամքի անդամներ են հանդիսանում։ Անդամագրվելու պահանջների համար
թակեք
այստեղ։
Ակտ քաղաքացիական իրավունքների մասին (Civil Rights Act), 1964 թ. (Վերնագիր VI)
Այդ օրենքում ասվում է որ «Միացյալ Նահանգներում կառավարությունից ֆինանսական օգնություն ստացող որևէ միջոցառման կամ ծրագրի մասնակցելու ոչ մեկի իրավունքը չի կարող մերժվել, անտեսվել կամ խտրական վերաբերմունքի արժանանալ՝ իր ցեղական կամ ազգային պատկանելիության կամ մաշկի գույնի պատճառով։» Դա նշանակում է, որ ապօրինի է համարվում ցանկացած անձի կամ կազմակերպության կողմից խտրականություն դրսևորումը՝ տվյալ անձի ազգային պատկանելիության կամ ծննդավայրի պատճառով։
Ամբուլատոր
բուժում
Բուժում,
որը կարելի է ստանալ բժշկի գրասենյակում կամ հիվանդանոցում,
և որի համար չի պահանջվում հիվանդանոցում գիշերել։
Անդամ
«L.A. Care»-ի անդամ։
Անդամագրված
անձ
«L.A. Care»-ի անդամ։
Անդամակցությունից
դուրս
գալը
Երբ ծրագրի անդամը,
որևէ պատճառով,
դուրս է գալիս «L.A. Care»
առողջապահական ծրագրի կամ համագործակցող որևէ այլ ծրագրի անդամությունից։
Անդամների
սպասարկման
բաժին
«L.A.
Care»-ի յուրաքանչյուր գրասենյակում գործող բաժին,
որտեղ «L.A.
Care»-ի աշխատակիցները կարող են օգնել Ձեզ՝ պատասխանելով Ձեզ անհանգստացնող կամ հետաքրքրող հարցերին։ Դիմեք
մեզ։
Աշխատանքային
թերապիա
Բժշկի հսկողությամբ և արտոնագրված աշխատունակությունը վերկանքնող թերապիայի մասնագետի կողմից տրամադրվող բուժում՝ արվեստի, արհեստի կամ հատուկ մարզումների միջոցով առօրյա գործունեությունը վերականգնելու նպատակով։ Աշխատանքային թերապիայի նպատակն է՝ բարելավել և պահպանել բնականոն գործունեության Ձեր կարողությունը՝ որևէ հիվանդությունից կամ վնասվածքից հետո։
Ապահովագրման
Փաստ
և
տեղեկությունների
բացահայտման
հայտարարություն
Գիրք,
որում ասվում է, թե որ ծառայություններն են վճարվում ծրագրով և որոնք՝ ոչ,
և ինչպես օգտվել Ձեր «L.A. Care»
առողջապահական ծրագրից։
Ապահովագրված
(ծրագրի կողմից վճարվող) առողջապահական ծառայություններ
Ձեր առողջապահական ծրագրի կողմից վճարվող առողջապահական ծառայություններ և դեղեր։ Ծրագրի կողմից վճարվող առողջապահական ծառայությունները կարող են նաև կոչվել «նպաստների փաթեթ», «ծրագրի նպաստ», «ծրագրի կողմից վճարվող ծառայություն» կամ «ծրագրի նպաստներ»։