Բանավոր թարգմանչական ծառայություններ

Դուք իրավունք ունեք անվճար բանավոր թարգմանչական ծառայությունների, ինչպես նաև խուլուհամրերի Ամերիկյան նշանային լեզվի: Այս ծառայությունները կարող եք ստանալ օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր:

Ձեր բժշկական ժամադրությունների պահերին ավելի լավ կլինի օգտվել պրոֆեսիոնալ բանավոր թարգմանիչներից: Պետք չէ օգտագործեք ընկերների, ընտանիքի անդամների կամ երեխաների՝ բանավոր թարգմանություն կատարելու Ձեզ համար:

Ինչպես ձեռք բերել բանավոր թարգմանչական ծառայությունները

InterpreterԶանգահարեք Անդամների սպասարկում 1-888-839-9909 
(TTY 711) համարով: Անդամների սպասարկումը տրամադրելի է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տոնական օրերը ներառած:

Անձամբ ներկա գտնվելիք բանավոր թարգմանչի ծառայությունների համար մեզ իմացրեք՝

  • Ով՝ Ժամադրությունը Ձե՞զ, թե՞ Ձեր երեխայի համար է:
  • Ինչ՝ Ի՞նչ տեսակի բժշկի եք այցելում: Տղամա՞րդ, թե՞ կին բանավոր թարգմանիչ եք ուզում:
  • Երբ՝ Ո՞ր ժամին է Ձեր ժամադրությունը: Ե՞րբ եք ուզում, որ բանավոր թարգմանիչն այնտեղ լինի:
  • Որտեղ՝ Որտե՞ղ է Ձեր ժամադրությունը: Ո՞րն է հասցեն: Որևէ հատուկ շենք կա՞ այնտեղ:
  • Ինչու՝ Ինչի՞ համար է ժամադրությունը: Հետևու՞մ: Քննարկու՞մ: Բժշկական ա՞յց:

Ժամանակին մատուցվող բանավոր թարգմանչական օգնության կարի՞ք ունեք

  • Մեզ զանգահարեք Ձեր ժամադրությունից առնվազն 10 աշխատանքային օր առաջ: Ինչքան ավելի ժամանակ ունենանք, այնքան ավելի հավանական է, որ բանավոր թարգմանիչ գտնենք Ձեզ համար:
  • Ներկայացրեք ճշգրիտ և ամբողջական տեղեկություն:
  • Խնդրվում է զանգահարել Անդամների սպասարկում 1-888-839-9909 (TTY 711համարով Ձեր ժամադրությունը փոխվելու դեպքում: Անդամների սպասարկումը տրամադրելի է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տոնական օրերը ներառած:
     

ՄԱՍ ՄԵԿ: ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ ՕԳՏՎԵԼ ԲԱՆԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻՑ
ՄԱՍ ԵՐԿՈՒ: ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍ ԵՐԵՔ: ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ԲԱՆԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆՉԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 

Ձեր լեզվով և ձևաչափով փաստաթղթեր

Անդամներին վերաբերող նյութերը կարող եք ստանալ Ձեր ցանկացած լեզվով և ձևաչափով, ինչպես՝ խոշոր տառերով կամ ձայնագրված:

Փաստաթուղթն ինչպես խնդրել Ձեր լեզվով կամ ձևաչափով
Որևէ փաստաթուղթ Ձեր լեզվով/ձևաչափով խնդրելու համար զանգահարեք Անդամների սպասարկում 1-888-839-9909 (TTY 711) համարով: Անդամների սպասարկումը տրամադրելի է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տոնական օրերը ներառած:
 

Գանգատներ

Կարող եք գանգատ ներկայացնել, եթե՝

  • Գտնում եք, որ Ձեզ մերժել են ծառայություններ մատուցել անգլերեն չիմանալու պատճառով
  • Չեք կարողանում բանավոր թարգմանիչ ձեռք բերել
  • Գանգատ ունեք բանավոր թարգմանչի նկատմամբ
  • Տեղեկություն չեք կարողանում ստանալ Ձեր լեզվով կամ ձևաչափով
  • Ձեր մշակութային կարիքները չեն բավարարվել
Ինչպես գանգատ ներկայացնել Ձեր լեզվով

PhoneԿա գանգատ ներկայացնելու չորս ճանապարհ՝ 

  1. Զանգահարեք Անդամների սպասարկում  1-888-839-9909 
    (TTY
    711) համարով:
  2. Ներկայացրեք առցանց՝
  3. Գրեք հետևյալ հասցեով՝
    Member Services Department
    1055 W. 7th Street, 10th Floor
    Los Angeles, CA 90017
  4. Ֆաքս ուղարկեք 213-438-5748 համարով